Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն։
Նշբում է, որ բեռնատարների տեղաշարժի արգելքը պայմանավորված է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացմամբ և անվտանգ անցում ապահովելու անհնարինությամբ։
Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունից հավելել են, որ Հայաստանում ևս փակ ճանապարհներ կան։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։