Ուժային եռամարտի, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը համալրել է իր ռեկորդների շարքը։
Յուրի Սաքունցն ատամներով քաշել է մոտ 40 տոննա կշռող հետևակի մարտական մեքենան։
«Նախօրոք պատրաստվում է ճկույթով քաշել, բայց տեղի ունեցավ փոփոխություն, քանի որ նախորդ ռեկորդը ևս ճկույթով էր։ Դրա համար ուզում եմ թարմացնել ու ատամներով քաշել»,-մինչ նոր ռեկորդ սահմանելը՝ նշել է Յուրին։
Սա արդեն նրա 24-րդ ռեկորդն է։ Յուրի Սաքունցի ռեկորդները մինչ օրս որևէ մեկը չի գերազանցել։
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում։