ՀՀ ԱԺ նախագահը Կասկադում ինձ մոտեցավ, երեսիս թքեց, հայտնել է կանադահայ Կարեն Մկրտչյանը Facebook-յան ուղիղ եթերում։
«Կասկադում ավտոյից մեկը դուրս եկավ, ոնց որ մաֆիոզ լիներ, մի ձեռքը վիրահատած, հասկացա, որ Ալեն Սիմոնյանն էր։ Իր բնորոշումը տվեցի, ինչպես որ պետքն էր՝ ասելով, դավաճան, դավաճան, դավաճան։
ԱԱԾ աշխատակիցները մոտեցին, ձեռքերս հետևից բռնեցին։ ՀՀ ԱԺ նախագահն ինձ մոտեցավ, երեսիս թքեց։ Հայաստանի ԱԺ նախագահն իր հայրենակցի երեսին թքեց։ Այսքան զգետնված է մեր հայրենիքի պատիվը, մեր իշխանություններն այնքան լկիտացած են»,- հայտնել է նա։