Այսօր ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել մետրոյի գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ Այս մասին
տեղեկացրել է Երևանի մետրոպոլիտենն ու հայտնել, որ ժամը 14։48-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
«Ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան»,- հայտնել է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։