Եվորպայի երիտասարդների բռնցքամարտի չեմպիոն Հենրիկ Սահակյանը որակազրկվել է 3 տարով՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Հակադոպինգային գործակալության փոխտնօրեն պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ որոշումը լիովին արդարացի է։ «Կարող էինք որակազրկել 7 տարով»,- ասաց Հովհաննիսանը։
Armenia Today-ի հետ զրույցում բռնցքամարտիկ Հենրի Սահակյանն ասաց, որ սպասում էր նմանատիպ մի որոշման։ «Ինձ չէր հետաքրքրում, թե որքան տարեկետում կտան, թեկուզ՝ 10 տարի։ Ինձ հետաքրքիր էր այն, որ հասկանայի, թե ինչպես է դոպինգը հայտնվել իմ օրգանիզմում»,- ասաց չեմպիոնը։
Նա ընդգծեց՝ գիտակցում է, որ կորցնում է Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը, քանի որ ըստ որոշման այդ ընթացքում է դոպինգ դրական արդյունք գրանցվել։
Ինչ վերաբերվում է Բռնցքամարտիկի մարզիչ Սամվել Պողոսյանի հացադուլին, ապա Սահակյանն ասաց, որ նա դադարեցրել է հացադուլը ապրիլի 11-ին։ «Այլևս իմաստ չկար այն շարունակել»,- ասաց մարզիկը։
Նա տեղեկացրեց, որ չի վերադառնա Ռռնցքամարտի ֆեդերացիա։ «100 տոկոս երբեք չեմ վերադառնալու ֆեդերացիա, անգամ եթե որակազրկեին միայն 1 օրով»,- ասաց Սահակյանը։
Մարզիչ Սամվել Պողոսյանը Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ միայն նոր է իմացել հակադոպինգային կազմակերպության որոշման մասին, այն էլ Հենրիկից։ «Որևէ մեկը ինձ չի տցղեկացրել կամ ծանուցել որակազրկման մասին»,- ասաց նա։ Նշեց, որ հացադուլը դադարեցրել է ընտանիքի ու հարազատների դրդմամբ, բացի այդ՝ արդեն իմաստ չի գտել այն շարունակել, թեև հացադուլն իր և դրական և բացասական ազդեցությունը թողել է։
«Ես մտածում էի, որ վերաբերմունքը այլ կլինի չեմպիոնի նկատմամբ, սակայն ես սխալվում էի»մ,- ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի մարզիչ Սամվել Պողոսյանը հացադուլ էր հայտարարել ապրիլի 6-ին՝ հայտարարելով, որ մարզիկի դոպինգ-թեստի արդյունքներն արժանահավատ չեն։ Այնտեղ հայտնաբերել են Հիգենամին տեսակի արգելված խթանիչ։ Բռնցքամարտի ֆեդերացիան իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել դրական դոպինգային քննության պատասխան ստանալու համար: Թեստի նմուշառումը նրանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո․ հակադոպինգային կազմակերպությունը հանյտնաբերել է խթանիչներ:
Նշենք, որ որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում: