44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են ՔԿ-ի առջևի հատվածը։ Տեղում ոստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել։
Այսօր ավելի վաղ ծնողները հայտարարել էին, որ նստացույց են սկսում։ Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին, որոնք 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնի ուժով հեռացվել էին։ Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ մինչ այժմ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։