Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, հայտնում է Մետրոպոլիտենի լրատվության բաժինը։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ժամը 00:00-ին»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։