Երևանում ընթանում է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երթի կազմակերպիչը ՀՅԴ երիտասարդական կազմակերպություններն են: Երթը մեկնարկել է Հանրապետության Հրապարակից։ Երթի մեկնարկից առաջ ակցիայի մասնակիցները «Պայքար, պայքար» վանկարկումներով այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները: