Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները դատապարտող քայլերթ են իրականացրել դեպի Սպիտակ տուն։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Facebook-յան էջից։
«Հանուն արդարության» խորագիրը կրող քայլերթը երթով շարժվել է Ադրբեջանի դեսպանատուն, ինչի հետո էլ՝ դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Վերջնական կանգառը Սպիտակ տան մոտ է եղել։
Սպիտակ տան մոտ հայ համայնքի ներկայացուցիչները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել Արցախում ծավալվող Հայոց երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար:
Ապրիլի 24-ին լրացավ 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին հայերն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած, մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում։