Գլխավոր դատախազությունը պահանջում է ակնաբույժ Ա.Ս.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 4 անշարժ գույք Երևան քաղաքում, 8 շարժական գույք և 386 մլն դրամ գումար։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։
Դատախազությունը պարզաբանում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ապրիլի 17-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ:
«Պահանջում ենք բռնագանձել 4 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 8 շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 606 մլն 102 հազար 500 դրամ, ինչպես նաև 9 մլն 912 հազար 752 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ»,- նշված է հայտարարությունում։
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 386 մլն 919 հազար 865 դրամի չափով գումար, որը 1996-2022 թթ․ ընթացքում չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել