ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կանանց 6-ամսյա կամավոր զինծառայության նախագծին։ Որոշման համաձայն՝ կանայք կարող են ծառայության անցնել հաջորդ ձմեռային զորակոչին: 6 ամիս ծառայելուց հետո նրանց տրվելու է 1 մլն դրամ պարգևավճար։ Ավելին, կանայք, ցանկության դեպքում, կկարողանան անցնել 5 տարվա պայմանագրային ծառայություն։
Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում հետաքրքրվելով, թե ինչպես են գնահատում կառավարության այս որոշումը և արդյոք կանայք պատրաստ են մեկնել կամավոր ծառայության:
Հարցված քաղաքացիների մեծամասնությունը կողմ էր այս որոշմանը: «Լրիվ հաաձայն եմ, ինքնս էլ կգնամ, բուժաշխատող եմ, եթե պետք լինի, անպայման կգնամ, հայրենիքի պաշտպանությունը մեր բոլորիս պարտքն է, ով է ասել, որ միայն տղամարդը կարող է հայրենիքը պաշտպանել»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Հարցվածքներից մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ շատ կարևոր է, որ կինը իմանա զենքի հետ վարվելու կանոնները և հարկ եղած ժամանակ կարողանա կիրառել. «Ճիշտ որոշում է, պետք է պատրաստ լինենք, որ ամեն պահի կարող է թշնամին հարձակվել, կապ չունի, որ կինը տանը նստած է լինելու, մեկ ա պետք է իմանա էդ զենքը ոնց բռնի, այս պահին չեմ գնա ծառայության, բայց ոչ թե նրա համար, որ դառնա պարտադիր նոր գնամ, այլ ուղղակի ժամանակի հետ կապված»,- եզրափակեց նա:
«Ես կասեի թեկուզ մի տարով, եթե այս տարիքում չլինեի սիրով կգնայի»,- մեծ ոգևորությամբ նշեց մեկ այլ քաղաքացի:
Սակայն մեր հարցաված կանանց մեջ կային քաղաքացիներ, որոնք դեմ էին կանանց ծառայությանը. «Տղաների գլուխը կերան, անցնում են կանանց, դա նորալ չի, եթե ուզում ես պետություն պահել, պարտադիր չի, որ ծննդաբերող կանանց տանես գցես սահման»:
Մեկ այլ հարցվող ասաց. «Ոչ մարդավայել եմ վերաբերվում, 18 տարեկան տղա ունեմ, մի վայրկյան չեմ ուզում ծառայի այս բանակում»:
Հարցված իգական սեռի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ կամավորը կանանց ընտրությունն է, բայց պարտադիրին դեմ է. «Բնականաբար դեմ եմ, զինվորներին վերջացրին, անցնում են կանանց, եթե ցանկացողներ կլինեն, որ գնան իրենց կամքն է, բայց որ պարտադիր դարձնեն՝ դեմ եմ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: