Մեղրիում նոր անցակետ կկառուցվի՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ այն խնդրի շեշտադրմանը, ըստ որի ավտոմեքենայով Իրանից Հայաստան սահմանը հատելն իրանական հատվածում տևում է մոտ մեկ ժամ, Հայաստանի հատվածում տևում է 3-5 ժամ, մաքսատունն ամբողջովին կեղտի մեջ կորած է, չկա նորմալ զուգարան, իրենց պնդումով՝ այդ զուգարանից անգամ շները չեն օգտվում այնքան գաշահոտ է, աշխատողները կոպիտ են, գռեհիկ:
Նա նշեց, որ մարդատար ավտոմեքենաները մտնում են նույն հերթի մեջ, որտեղ մեծ բեռնատարներն են, սայլակ չկա, ապրանքներ քարշ են տալիս ուսերին և այլ խնդիրների մասին ևս հայտնեց: «Ես կարդում եմ ու ամաչում, թե ինչ են գրել և ասում են, կարող է այս ամենն անում են, որ Հայաստան չգանք»,- ասաց պատգամավորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ խնդիրների մի մասն արձանագրել են և որոշել են Մեղրիում նոր անցակետ կառուցել՝ Եվրամիության աջակցությամբ: «Եթե չեմ սխալվում՝ 28 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր ենք իրականացնում, որպեսզի ֆունդամենտալ ձևով լուծենք այդ խնդիրը»,-ասաց նա և նշեց, որ ուզում են իրանահայ ընկերները հաճախ լինեն Հայաստանում, և այդ հարցը ֆունդեմենտալ կլուծվի:
Գեղամ Նազարյանը վստահություն հայտնեց, որ ոչ միայն հայ ազգը, այլ Հայաստան պետությունն է հավերժ լինելու: Վարչապետն ասաց, որ տեխնոլոգիաները փոխվում են, բայց նույն քառակուսին են գծում: «Ես առաջարկում եմ, որ մենք խոսենք այս մասին, չմտածենք, որ մեզ կասեն հայրենասեր չես, դավաճան ես: Մենք պետք է չվախենանք մտածելուց, երբեմն համարձակ, անսպասելի մտքեր կարողանանք արտահայտել: Սա այն դեպքն է, որ կարող են ասել՝ ձենը տաք տեղից է գալիս, քանի որ ինձ այնքան են ասել դավաճան, որ ես էլ չեմ վախենում, որ ինձ կասեն դավաճան, այդ էլ ձեր սխալն է, որ այդքան ասել եք»,- ասաց նա:
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 20-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 3-6...