Հայաստանում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Ջորջ Մոնսանտոն միացել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և երկրում դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունից:
Որպես փոխդեսպանի այցի նպատակ նշվում է՝ ոգեկոչելու զոհվածների հիշատակը և ծաղկեպսակ դնելու «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ նացիզմի պարտության և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հայաստանցիների հիշատակին։