Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը (էլեն Երեմյանը) Լիվերպուլում կայացած «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում, իր Future Lover երգով զբաղեցրեց 14 հորիզոնականը, հավաքելով 122 միավոր։ Նրան ամենաբարձր միավորները տվեցին Ֆրանսիան (19 միավոր), Չեխիան (10 միավոր) և Վրաստանը (22 միավոր):
«Եվրատեսիլ 2023»-ում հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ Tattoo երգով, հավաքելով 583 միավոր։
Future Lover երգը եվրատեսիլյան յութուբյան ալիքում ունի 6,3 մլն դիտում և 21 250 մեկնաբանություն: Երգը և ներկայացուցչի օրիգինալ համարը քննարկվել են Եվրատեսիլ 2023-ի երկրորդ կիսաեզրափակիչից հետո. Հագուստի և բեմադրության ոճը ևս յուրահատուկ էր և ամենաքննարկվածներից:
Հայաստանի ներկայացուցիչ 21-ամյա երգչուհու իսկական անունը Էլեն Երեմյան է, բայց հանրությանը նա ներկայանում է Բրյունետ բեմական անվամբ: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Երգչուհին սկսել է երգել դեռևս 4 տարեկանից և առաջին քայլերն արել է «Արևիկ» անսամբլում, որտեղ նաև հանդես է եկել Լիդուշիկի հետ: Երգչուհին ստեղծագործում է 15-ից տարեկանից և «ՆՎԱԿ» հիմնադրամի սան է։ Երգչուհին Project 12 խմբի անդամ է: Վերջին տարիներին երգչուհին թողարկել է 3 հեղինակային ստեղծագործություն, իսկ նրա վերջին աշխատանքը՝ «Բաց կապույտ աչքերդ» երգը յութուբում ունի շուրջ 5 միլիոն դիտում, իսկ «Smoke Break» աշխատանքը շուրջ 3 մլն դիտում: Երգչուհին նաև հանդիսացել է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հայաստանյան պատվիրակության ժյուրիի անդամ: