Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել, հայտնել է ՆԳ նախարարությունը:
«Մայիսի 18-ին, ժամը 22:35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նշվում է հայտարարության տեքստում:
Հանգամանքները պարզվում են, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: