Նուբարաշենի աղբավայրի տարածքում հրդեհի ամբողջական մարման համար կպահանջվի դեռևս մեկ շաբաթ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Այսօր արդեն 5-րդ օրն է՝ բռնկում է եղել։ Մասնակի էր, հետո ծավալվեց ամբողջ պարագծով։ Մոբիլիզացված է ԵԱՍՄ ընկերության ամբողջ շարժակազմը, սակայն եթե ռեալ գնահատենք, հրդեհի ամբողջական մարմանը կարող ենք հասնել մեկ շաբաթվա ընթացքում»,- նշեց Արեյանը՝ հավելելով, որ այս պահին առաջնային խնդիր է հանդիսանում նոր աղբավայրի կառուցումը։
«Նոր աղբայարի կառուցման ծրագիրն այս պահի դրությամբ ընթացքի մեջ է»,- արձագանեց Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով այցելել Նուբարաշեն և տեղում ծանոթանալ իրավիճակին։
Նշենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է մայիսի 18-ին։