Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը, հայտնում է Արցախի ՊՆ-ն։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ իրականացվել են նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց և որոնք իբրև թե կասեցվել են ադրբեջանական բանակի գործողությունների արդյունքում, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտարարել էր, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28֊ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Արցախի ՊԲ-ն դա հերթական ապատեղեկատվությունն էր անվանել։