Երևանի առանձին հատվածներում այսօր, հունիսի 3-5-ը երեկոյան ժամերին հնարավոր է, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ,
տեղեկանում ենք ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 3-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։