Հունիսի 3-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնում մահացել է «Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչի կողմից վրաերթի ենթարկված 54-ամյա Նարինե Թորոսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 2-ին՝ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկվելուց հետո։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկողը՝ Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Հարություն Աղալարյանը, «Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչ է։