Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։
«Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ հունիսի 6-ին, 7-ին, 8-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն ժամը 01:00-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայ խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, ուսուցիչ Արամ Խաչատրյանը երեք բալետների, երեք սիմֆոնիաների, վեց կոնցերտների, վոկալ, երգչախմբային, գործիքային և ծրագրային երաժշտության, ֆիլմերի և թատերական բեմադրության երաժշտության, ինչպես նաև Հայկական ԽՍՀ (1944) օրհներգի երաժշտության հեղինակ է։