ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել հիվանդ անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրը տեղեկացնում է, որ այդ առիթով արդեն 2 ժամ է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Մասնավորապես, Արագածավան գյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Գյուղացիները նշել են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև ոչ միայն իրավական գնահատական չտրվի, այլ նաև այդ պաշտոնյան, որը Արագածավանի կոմունալի պետն է, քրեական պատասխանատվության ենթարկվի:
«Ողջ գյուղը շոկի մեջ է, թե ինչպես կարելի է երեխային, ով նաև առողջական լուրջ խնդիրներ ունի և այդ պայմաններում իրեն ՔՊ-ական համարող կումունալի ինչ-որ պետ Սուրեն Թորոսյան կոչեցյալը բռնություն կիրառի նրա նկատմամբ»,- հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս այն արդյունք չի տալիս, քանի որ գյուղացիներն ասում են՝ «մեր համբերության բաժակը լցվել է»:
Մահացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
76 տարեկանում մահացել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը, հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն...