Գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակով հարվածել է 14-ամյա համաքաղաքացուն, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հունիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ ծակած, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի։ Կումայրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկի մոտ գյումրեցի 15-ամյա պատանին, իր վրա ջուր լցնելու պատճառով, դանակով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել 14-ամյա համաքաղաքացուն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 15-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմին։