Հանրապետության տարածքում հունիսի 11-ին, 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի գիշերն առանձին հատվածներում, 13-ի ցերեկը՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ին, 13-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Արցախում կդիտվի ամպամածություն, ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ, ցերեկն օդի ջերմաստիճանը սպասվում է +25-ից +30; գիշերը՝ +14-ից +17: