Հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում հայտնաբերվել է 2 հայ կնոջ դիակ, որոնք, ենթադրաբար, հունիսի առաջին օրերին սովամահ են եղել, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը։
Հիշեցնենք, որ Սուդանում իրավիճակը սրվել է ապրիլի կեսերին։ Ապրիլի 23-ին Ամերիկյան զինված ուժերը Սուդանից տարհանել են մոտ 100 ԱՄՆ քաղաքացիների, իսկ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, տուժել՝ ավելի քան 3500-ը։