Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։
Լրատվականի փոխանցմամբ՝ Խաչատրյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նախնական տեղեկություններով, պատգամավորը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
Վիգեն Խաչատրյանը 72 տարեկան էր: