Մահացել է Կրթության և գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը, հայտնում է «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը։
«Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ժամեր առաջ ԱՄՆ-ում մահացել է հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը»,- գրել է նա։
Սերգո Երիցյանը 66 տարեկան էր։