Հնդկաստանի 23-ամյա քաղաքացու սպանությունը բացահայտվել է, սպանություն կատարողը հայտնաբերվել և ձերբակալվել, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Հունիսի 19-ին, ժամը 00.55-ին, շտապօգնության 2-րդ ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ երիտասարդի դիակ կա: Ոստիկանության օպերատիվ խումբը բացահայտել էր, որ վերջինս Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Այյապպան Սուրաջն էր՝ մեջքի հատվածում կտրած-ծակած վերքով: Նախաձեռնվել էր քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աբին Բիժու Կումարի Սինդհուին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում հունիսի 19-ին հնդիկների վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ։