Արարատի մարզում 2-ամյա երեխան պատուհանից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, հայտնում է Shamshyan.com-ը։
«Հունիսի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում քստիկանության բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա»,- հայտնում է ԶԼՄ-ն:
Նշվում է, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, որը 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ բարձրացել է պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին է հենվել, որը բացվել է և երեխան վայր է ընկել բետոնապատ գետնին: