SeptemberFest մրգօղու փառատոնը վերադառնում է։ Այս տարի այն տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ Տավուշի մարզի Կողբ համայնքում:
Փառատոնի ընթացքում բացօթյա տաղավարներում հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու Հայաստանի տարբեր մարզերում պատրաստվող մրգօղին, ուտեստները՝ զուգահեռ ծանոթանալով հայկական մշակույթին:
Հյուրերը նաև կկարողանան տեղում տեսնել և մասնակցել օղու թորման գործընթացին, գորգ գործել, զբաղվել խեցեգործությամբ, սովորել ազգագրական պարեր, մասնակցել հետաքրքիր մրցույթների: Եվ այս ամենը՝ տավուշյան անկրկնելի բնության գրկում:
Կազմակերպիչները համոզված են, որ SeptemberFest-ը կհանդիսանա նաև յուրօրինակ հարթակ, որտեղ մրգօղի թորողները և գործարարները կկարողանան հանդիպել և քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները: Մասնակցության և ձեր արտադրանքը փառատոնին ներկայացնելու պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 (94) 197 711 համարով և գրանցվեք հղումով։