Ձեզ ենք ներկայացնում հուլիսի 3-9-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Երկուշաբթի օրը մրցակցությունը կարող է կլանել ձեր բոլոր մտքերը, փորձեք ժամանակին կանգ առնելլ և հաջողության շանսեր կունենաք: Չորեքշաբթի օրը խորհուրդ չի տրվում զբաղվել այնպիսի գործերով, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Հինգշաբթի օրը ջանք ու ժամանակ մի խնայեք արձակուրդին արժանապատվորեն պատրաստվելու և ուղևորության երթուղին նախապես մտածելու համար:
Ցուլ
Այս շաբաթ հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ և ծանոթություններ, և դա կարող է էական օգնություն ցուցաբերել առաջխաղացման գործում: Երեքշաբթի օրը աշխատեք կոնֆլիկտների մեջ չմտնել աշխատավայրում, ուրբաթ օրը անցանկալի է միայնակ մնալ։
Երկվորյակ
Առանց մեծ կասկածի, իրականացրեք ձեր ծրագրերն ու երազանքները։ Իրավիճակը կարող է նպաստել անձնական կյանքում լուրջ և պատասխանատու որոշումների կայացմանը։ Աշխատեք մտերիմների հետ լինել ավելի ուշադիր և նրբանկատ։
Խեցգետին
Այս շաբաթ ավելի լավ է նվիրել հանգստին կամ զբաղվել սիրելի գործով։ Շաբաթվա կեսին դուք կզգաք, որ կարող եք գլուխ հանել գրեթե բոլոր գործերից և առաջադրանքներից՝ առանց դրա վրա հատուկ ջանքեր գործադրելու:
Առյուծ
Շաբաթվա սկիզբը առանձնապես հաջողություն չի խոստանում, ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվության տեմպը: Հինգշաբթի օրը հարազատների հետ շփումները չափազանց բարենպաստ կլինեն։ Ուրբաթ օրը պետք չէ վախենալ փոփոխություններից, թեև ստիպված կլինեք հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։
Կույս
Այժմ մեծանում է կարիերայում և անձնական կյանքում հաջողության հասնելու հավանականությունը։ Բայց պետք չէ շտապել։
Կշեռք
Հանկարծակի շարժումներ մի արեք, առաջ շարժվեք այն ռիթմով, որն առավել հարմարավետ է ձեզ։ Պետք չէ շատ մտածել մարտավարության մասին։Հանգստյան օրերին հանգստացեք բնության գրկում:
Կարիճ
Այս շաբաթ շատ խնդիրներ կարող են լուծվել, և՛ շահույթի, և՛ կարիերայի աճի նոր հնարավորություններ կառաջանան: Շաբաթ օրը չեն բացառվում հաճելի անակնկալները։
Աղեղնավոր
Փորձեք կենտրոնանալ ձեր ընթացիկ աշխատանքի վրա։ Հենց դրանից էլ կախված կլինի ձեր հաջողությունն առաջիկա օրերին։
Այծեղջյուր
Այս շաբաթ հաջողության կհասնեք: Դուք կհանդիպեք ճիշտ մարդկանց հետ և կսովորեք շատ հետաքրքիր և օգտակար բաներ ինքներդ ձեզ համար: Ցանկալի է զբաղվել ձեր բնավորության որոշ գծերի շտկմամբ։
Ջրհոս
Հին կապերի շնորհիվ լավ հնարավորություն կունենաք իրագործել ձեր բոլոր ծրագրերը։ Փորձեք բաց չթողնել ձեր բախտը։ Զբաղվեք հոգևոր զարգացմամբ և ինքնակրթությամբ: Չորեքշաբթի օրը զգույշ եղեք հանդիպումների և բանակցությունների ժամանակ։ Զգուշացեք խաբեություններից: Ուրբաթ օրը դուք փայլելու եք խելքով և պերճախոսությամբ: Հանգստյան օրերին աշխատեք չձեռնարկել այնպիսի գործեր, որոնք մեծ ջանքեր են պահանջում։
Ձկներ
Այս շաբաթ կլինեն բազմաթիվ հանդիպումներ, շփումներ, հեռախոսազանգեր։ Դուք կարող եք միջնորդ դառնալ կարևոր հարցում։ Աշխատեք չմտածված որոշումներ չընդունել, լսեք ներքին ձայնը։ Այս օրերին աշխատանքը ձեզանից շատ ուժ կխլի։