Հուլիսի 2-ից «Հայկական ավիաուղիներն» սկսել է իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերը, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
«Ավիատոմսերի գնման և առկայության, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել armenianairlines.am կայք
կամ դիմել տեղական տուրիստական գործակալություններին, ասվում է հաղորդագրության մեջ»,- ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան Հայաստանի VIP-անձանց օդանավերի համար փակել էր երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: