Հուլիսի 4-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների տոնի նախօրեին՝ 00։00-ին, կսկսվի “Tricolor” Yerevan Night Run գիշերային վազքը, որով պայմանավորված՝ հուլիսի 4-ին՝ 20։00-ից, փակ կլինի Վազգեն Սարգսյանի անվան փողոցը, իսկ 23։00-ից՝ Հանրապետության հրապարակը:
Ժամը 00։00-ից կփակվի նաև Շահումյանի անվան հրապարակը, մասնակի՝ Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները:
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամից հայտնում են, որ հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից՝ անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և կավարտվի Հանրապետության հրապարակում։
Նույն օրը 19:00-20։00, երկկողմանի փակ կլինեն Մաշտոցի պողոտան և Ամիրյան փողոցը։ Ժամը 19։00-ից մինչև 22։00 փակ կլինի Հանրապետության հրապարակը, որտեղ տոնական համերգ տեղի կունենա։