Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, թե ինչպես պետք է զգուշանալ օձերից և ինչպես վարվել նրանց հանդիպելիս։
Նախարարությունը մանրամասնում է, որ Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր․ դրանցից թունավոր են միայն 4-ը, որոնցից առավել վտանգավոր է անդրկովկասյան գյուրզան:
Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։
Նշվում է, որ ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած փոքր վերք։ Թունավոր օձի խայթոցի դեպքում ՝ անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները և սեղմել խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։
Չի թույլատրվում խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան (ժգուտ) դնել, խայթոցի տեղում կտրվածք անել, սառույց դնել կամ այրել, տուժածին ալկոհոլ առաջարկել, տալ դեղորայք, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել նրա օբյեկտիվ վիճակը, հայտնում է նախարարությունը։
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...