Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Տեղի և Սև լճի հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Հուլիսի 11-ին՝ ժամը 17:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տեղի և Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն օրվա մեջ երկու անգամ հանդես է եկել ապատեղեկատվությամբ։ Ավելի ուշ ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ այսօր՝ հուլիսի 11-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ։