Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ անգամ հայր է դարձել:
«12.07.2023։ Բարի գալուստ այս աշխարհ, իմ երկրորդ որդի՝ Միքայել»,-Instagram-ում գրել է Խաչանովը։
2019 թվականին Խաչանովը և նրա կինը՝ Վերոնիկան, որդի ունեցան, որին անվանեցին Դավիթ։ Թենիսիստը 27 տարեկան է և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշում զբաղեցնում է 11-րդ տեղը: