ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է, որ Սևանա լճում հայտնաբերվել է դի։
«Հուլիսի 16-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում՝ լճում, նկատվում են ռետինե նավակ և քաղաքացի։ Ջրասուզակները «Ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մետր հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերի հետ վերջինիս դուրս բերել ափ․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մահացածը 1939 թվականին ծնված Լ․ Ղ․-ն է։