Հուլիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, 3-ամյա տղան իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 20։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է նաև երեխայի ինքնությունը։ Նա Էջմիածին քաղաքի բնակիչ 3-ամյա Առնո Ա․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իրենց շենքի 4-րդ հարկի բնակարանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։
Աղբյուրը մանրամասնում է, որ երեխան հյուրասենյակում գտնող աթոռի վրա է բարձրացել, ապա պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։ Դեպքի փաստով նախաձեռվել է վարույթ։
«Արտաշատ» ԲԿ աշխատակիցները մարզպետարանից պահանջել են իրենց մի քանի ամիսվա չվճարված աշխատավարձերը
Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնի աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, բողոքի ակցիա են իրականացրել՝ մարզպետարանից պահանջելով իրենց մի քանի ամիս չվճարված...