«Հայաքվե» նախաձեռնությունը, որը ստորագրություններ է հավաքում Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծն ԱԺ ներկայացնելու համար, հավաքել է 38 500 ստորագրություն, միջանկյալ տվյալները ներկայացնելիս հայտարարել է «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Նախորդ շաբաթ 25 000 էր արդյունքը, մեկ շաբաթվա ընթացաքում միացել է 13 500 քաղաքացիներ, որոնցից 19 870-ը Երևանում, 18 010 ՀՀ մարզերքում և 620 քաղաքացի միացել է էլեկտրոնային ստորագրահավաքի միջոցով»,- հայտարարել է Չալաբյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նախաձեռնությունը ստորագրահավաքի երկու շաբաթվա ընթացքում հավաքել է 25 000 ստորագրություն։ Հունիսի 29-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումն սկսել է ստորագրահավաք։
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր հետևորդների հետ կիսվել է հայոց պատմության մասին ակնարկով՝ ցուցադրելով հայոց թագավոր Տիգրան Մեծի պատկերով...