Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի անդամակցության մասին, այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։
«Կանադան հավատարիմ է աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում»,- գրել է նա։
ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն արձագանքել է կանադացի գործընկերոջ ուղերձին. «Մենք անկեղծորեն գնահատում ենք Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև ամրապնդելու երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների ընդհանուր հավատարմության վրա»։
Ավելի վաղ՝ հուլիսի 20-ին, ԵՄ Քաղաքական և անվտանգության կոմիտեն հաստատել էր Կանադայի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը ֆինանսավորելու համար Կանադայի դրամական ներդրման որոշումը։
Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը (EUMA)՝ Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։ Սա ԵՄ երկրորդ առաքելությունն է Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում։ Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում։ Առաքելությունը նախատեսված է երկու տարի ժամկետով և ներառում է 100 մարդ, որոնցից 50-ը անզեն դիտորդներ են։
Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքների սոցաջակցության ժամկետը երկարացվել է 2 ամսով
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքներով անհայտ կորածների և գերեվարվածի ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներ) կստանան սոցիալական...