Հայաստանում Telegram-ի աշխատանքում տեղի է ունեցել զանգվածային խափանում:
Vivacel-MTS և Ucom բջջային օպերատորների օգտատերերը զանգվածաբար բողոքել են Telegram սոցիալական ցանցին միանալու, ինչպես նաև մի շարք այլ կայքեր բացելու հետ կապված խնդիրներից։
Ucom-ի մամուլի ծառայությունից Armenia Today-ին հաստատել են խափանումը և հայտնել, որ այն շուտով կշտկվի։
ՏՏ ընկերությունները, որոնց հետ զրուցել է Armenia Today-ը, ինչպես նաև հենց Armenia Today-ի աշխատակիցները, բախվել են խնդրին:
Հուլիսի 30-ին, Downdetector-ը հայտնել էր ամբողջ աշխարհում Telegram-ի զանգվածային խափանման մասին: Ծառայության տվյալներով՝ օգտատերերի 74%-ը հայտնել է ցանցի միացման և բովանդակության ներբեռնման հետ կապված խնդիրների մասին, իսկ 24%-ի մոտ ֆունկցիոնալության հետ կապված խնդիրներ են առաջացել:
Telegram-ը սոցիալական ցանց է, որը թույլ է տալիս փոխանակել հաղորդագրություններ և մեդիա ֆայլեր բազմաթիվ ձևաչափերով: Սոցցանցային համանուն ընկերության հիմնադիրը ծնունդով ռուս Պավել Դուրովն է։ Նա թողարկել է Telegram-ը 2013 թվականին։ Դուրովը վերջերս հայտարարել է, որ հավելվածից օգտվողների թիվը գերազանցել է 800 միլիոնը։