Հայաստանում օրավարձով բնակարանների օրավարձը մեկ տարվա ընթացքում թանկացել է 66%-ով կամ 5520 ռուբլով, հայտնում է ТАСС-ը՝ Sutochno.ru առցանց ամրագրման ծառայությանը հղումով։
Ռուս զբոսաշրջիկները միջինը հինգ օրով մեկնում են Հայաստան հանգստի։ «Անցյալ տարվա համեմատ ռուսները մեծացրել են պահանջարկը Ղազախստանի և Ուզբեկստանի նկատմամբ։ Զգալիորեն աճել է նաև ամրագրումների թիվը Հայաստանում և Ադրբեջանում։ Դա պայմանավորված է նրանով, որ ճանապարհորդները սկսել են բացահայտել նոր ուղղություններ»,- ասել է Sutochno.ru-ի տնօրեն Յուրի Կուզնեցովը։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ պահանջարկն այս ամառ բաժին է ընկնում Բելառուսին՝ հարևան երկրների միջև ամրագրումների ընդհանուր թվի 55,1%-ը, պարզաբանում է կայքը, Հայաստանը՝ 2,7%:
Ծառայության տվյալներով՝ հարևան երկրներում բնակարանների օրական վարձակալությունը 2023 թվականի ամռանն աճել է 52%-ով՝ մինչև 4380 ռուբլի մեկ գիշերվա համար՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ուզբեկստանում վարձակալության միջին գինը կազմում է օրական 4490 ռուբլի (+29%), Բելառուսում՝ 4220 ռուբլի (+35%), Աբխազիայում՝ 4160 ռուբլի (+31%), Ադրբեջանում՝ 3860 ռուբլի (+68%), Վրաստանում` 3740 ռուբլի (+58%), Ղազախստանում՝ 3640 ռուբլի (+104%), Ղրղզստանում՝ 3520 ռուբլի (+85%)։
Զբոսաշրջիկները Աբխազիա մեկնելու համար ամենաշատը ծախսում են վարձակալության վրա՝ 33610 ռուբլի։ Տարվա ընթացքում ծախսերն աճել են 36%-ով։ Ադրբեջանում և Հայաստանում ռուսները ծախսում են 27900 ռուբլի (համապատասխանաբար +61% և 10%), Վրաստանում՝ 24600 ռուբլի (+57%), Ուզբեկստանում՝ 17500 ռուբլի (+33%), Ղազախստանում՝ 14200 ռուբլի (+82% %), Ղրղզստանում՝ 11900 ռուբլի (+86%)։
Օգոստոսի 3-ի OneTwoTrip ծառայության հետազոտության համաձայն՝ Երևանը մտել է սեպտեմբերին ռուսների համար հանգստանալու լավագույն արտասահմանյան ուղղությունների եռյակում։
Դիտի՛ր և կարդա՛ Armenia Today-ի հարցումները Հայաստան տեղափոխված ռուսների մասին՝