Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված 12 ժամ ջուր ջի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Ս.թ. օգոստոսի 10-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ․Անդրանիկի թաղամասի, Շերամի, Օհանովի, Սվաճյան, Միքայելյան, Ծերենցի, Պ․Տիչինայի, Լուկաշին, Շահումյան 16 , 17 փողոցների ջրամատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ: