ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու քաղաքի ունեցած խնդիրներին ու առկա հնարավորություններին, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ Քրիստինա Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։
«Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Միացյալ Նահագներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների և ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին։
Աղբահանության վարձը Երևանում կհաշվարկվի բնակարանի մակերեսով
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն բնակարանների մակերեսով, հայտնել է Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։...