ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այցելել է Սանահին Վանական Համալիր՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ․ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ․ Հարույթուն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։