Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Գագիկ Ոսկանյանին՝ կալանավորման պայմաններում նրա հանդեպ վերաբերմունքի, բուժման հասանելիության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություններ ստանալու համար։
Նշվում է, թե իբրև Ոսկանյանը գոհ է եղել կալանքի պայմաններից։
Օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է մարտական դիրքը լքած և ուսումնամարզական հավաքին մասնակցած պահեստազորի զինծառայողի կորստի մասին։ Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Ոսկանյանին կալանավորելու մասին և Հայաստանին մեղադրել սահմանի արևելյան հատված ներթափանցման դիվերսիոն փորձ իրականացնելու մեջ։ Բաքվի հաղորդագրությունը Հայաստանի պաշտպանության նախարարության դիվերսիոն ներթափանցման փորձի մասին հերքվել է։
Օգոստոսի 17-ին Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։