Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արմեն Խաչատրյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր, նա մոտ մեկուկես տարվա զինծառայող էր, այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արմենի ծանոթներից մեկը։
Նշվում է, որ նա ուներ իրենից մեծ եղբայր, ծնողներն ապրում են Ռուսաստանում։
Օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։