35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«ԶՈւ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։ Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի: Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը հորդորել է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Վարդենիսում 35 զինվոր է թունավորվել։