Հայկական ARARAT կոնյակն ստացել է երկու մրցանակ Just Drinks Excellence Awards միջազգային ալկոհոլային խմիչքների մրցույթում, հայտնում է մրցույթի կայքը։
«ARARAT-ն իր համային գծով հայկական կոնյակին տալիս է բոլորովին նոր հարթություն՝ բացելով նրա համար նոր հնարավորություններ՝ մատուցման և սպառման նոր եղանակներ և նոր հանդիսատես»,- ասվում է մրցանակի նկարագրության մեջ:
ARARAT Cherry-ն լավագույնն է ճանաչվել «Նորարարություն» և «Լավագույն արտադրանքի թողարկում» անվանակարգերում։