Ներկայացնում ենք այսօրվա՝ սեպտեմբերի 1-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյեր
Աշնան առաջին օրը միշտ լի է դպրոցի մասին հիշողություններով։ Մի ամաչեք ձեր զգացմունքներից, կիսվեք հիշողություններով, թերթեք ալբոմները:
Ցուլ
Սեպտեմբերի 1-ը դիմավորեք այնպես, ինչպես ցանկանում եք։ Եվ եթե այս օրը ձեր սրտով չէ, թույլ տվեք ինքներդ ձեզ անտեսել այն:
Երկվորյակ
Այսօր դուք կարող եք մտածել ոսկե լեռների մասին, բայց պետք չէ ճախրել ամպերի մեջ։
Խեցգետին
Յուրահատուկ օր է․ ինտուիցիայի օգնությամբ կարելի է նայել դեպի ապագա։ Օգտվեք Լուսնի և Նեպտունի էներգիաներից՝ զգալու, թե ինչ հաջողակ եք լինելու այս աշնանը:
Առյուծներ
Մի քանի օր էլ սպասեք, և սեպտեմբերի 4-ին Ձեր նշանի Վեներան կավարտի իր տարօրինակ ճանապարհը, և ձեր կյանքում ամեն ինչ կկարգավորվի: Իսկ մինչ այդ կարելի է ամփոփել անցած ամռան արդյունքները։
Կույսեր
Սեպտեմբերը ձեր ժամանակն է։ Ինքներդ ձեզ ինչ-որ շքեղ նվեր արեք, որպեսզի աշուն մտնեք ճիշտ տրամադրվածությամբ և սեփական ուժերի հանդեպ հավատով:
Կշեռք
Զբաղվեք նրանով, ինչը լրացնում է ձեր էներգիայի պաշարները, ուրախություն է բերում։
Կարիճներ
Ձեր ստեղծագործական ունակություններն այսօր բարձունքի վրա են, ցույց տվեք դրանք: Շնորհավորեք բոլորին աշնան սկզբի կապակցությամբ Ձեր սեփական բացիկով, և ինքներդ ձեզ ինչ-որ օրիգինալ բան գնեք։
Աղեղնավոր
Դուք պետք է կենտրոնանաք տան կամ ընտանիքի անդամների վրա: Հասցրեք նրանց ուշադրություն դարձնել։
Այծեղջյուրներ
Հետաքրքիր օր է այս նշանի ներկայացուցիչների համար։ Խորը հոգեբանությունն ու ինտուիցիան կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ մարդկանց նույնիսկ առանց բառերի:
Ջրհոս
Չարժե գումար ծախսել այն ամենի վրա, ինչը ձեզ դուր է եկել. այսօր ցանկությունները կարող են չափազանց էկզոտիկ լինել: Հետաձգեք Ձեր գնումները։
Ձկներ
Լուսինը և Նեպտունը ձեր նշանի մեջ նուրբ և հուզիչ միություն են կազմել, որը նշանի բոլոր ներկայացուցիչներին կդարձնի երազկոտ և ռոմանտիկ: