Երևանի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ անմահացած Ռոբերտ Գևորգյանի անունը կրող դասասենյակի բացումը։
Այս խորհրդանշանական՝ գիտելիքի և դպրության օրը, դպրոցի աշակերտները նախ ծաղիկներ խոնարհեցին դպրոցի զոհված բոլոր շրջանավարտներին նվիրված հուշաքարին։
Դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանը հենց հուշաքարի մոտ անցկացրեց «Առաջին դասը»՝ «Արիության դաս» խորագրով։
Բարձր դասարանի աշակերտները Ռոբերտին նվիրված միջոցառում էին կազմակերպել, որտեղ պատմում էին անմահացած հերոսի մասին։
Ռոբերտ Գևորգյանը ծնվել է 2004-ին թվականի հունիսի 1-ին՝ Երևանում։ Ռոբերտը դհոլավար է եղել, շրջագայել է աշխարհով ու հայկական դհոլը ներկայացրել Հայաստանից դուրս։ Նա վերադարձել է պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Ռոբերտը դեռ դպրոցում է աչքի ընկել հայրենասիրությամբ, որին սիրել են թե՛ ուսուցիչները, թե՛ ընկերները, թե՛ շրջապատող մարդիկ։
2022-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Ռոբերտը երկու ամսվա զինծառայող է եղել։ Լինելով շրջափակման մեջ՝ հարազատներին խնդրել է իրեն այլևս չզանգահարել։ Ասել է՝ «Մենք փախնող տղա չենք»։ Չխնայելով արյան վերջին կաթիլը, նա կռվել է ադրբեջանական «Յաշմա» խմբավորման դեմ ու հերոսաբար զոհվել։
Մանրամասները՝ տեսանյութում։